Բացել լրահոսը Փակել լրահոսը
b9fb3df6e8ce23f2d8f572
A A
Պաշտոնական

Միանվագ դրամական աջակցություն ընտանիքներին, որոնք ունեն հիպոտեքային վարկ, և ծնվում է երեխա (տեսանյութ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․

«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության երրորդ ծրագրի շրջանակներում պետության կողմից կտրամադրվի միանվագ դրամական աջակցություն այն ընտանիքներին, որոնք ունեն գործող հիպոտեքային վարկ և ընտանիքում ծնվում է երեխա:

Աջակցությունը կուղղվի հիպոտեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Քաղաքացին իրավունք ունի օգտվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրից՝ անկախ հիպոտեքային վարկը վերցնելու ժամկետից կամ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրից օգտվելու հանգամանքից։

Աջակցության այս ծրագրից կարող են օգտվել գործող հիպոտեքային վարկ ունեցող այն ընտանիքները, որոնցում երեխան ծնվել է 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, իսկ անշարժ գույքի առավելագույն գինը կազմում է 30 մլն. դրամ, որը շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով կավելանա ևս 5 մլն. դրամով»: