Բացել լրահոսը Փակել լրահոսը
պոնտոս
A A
Մարզեր

Ալավերդիում հիշեցին Պոնտոսի հույների ցեղասպանությունը (տեսանյութ)

Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է։ Երիտթուրքերի կառավարության կողմից հույն ժողովրդի կոտորածը պատմության մեջ որակվել է, որպես 20-րդ դարի երկրորդ եղեռն, որի զոհն են դարձել 353 հազարից ավելի հույներ։ 

Ամեն տարի այս օրը Ալավերդիում բնակվող հույները, բարեկամ հայ ժողովրդի հետ ոգեկոչում են զոհերի հիշատակը։ 

Համավարակի պատճառով, այս տարի ներկաները քիչ են։ Նրանք նախ մոմ վառեցին, ապա երթով շարժվեցին դեպի անմեղ զոհերի հուշարձան։

Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում։