Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Այգում 2 ամսական աղվես են հայտնաբերել (տեսանյութ)

2020 թվականի մայիսի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի Ձոր-2 թաղամասի բնակիչ Գ.Խանգելդյանից՝ իր սեփական այգու տարածքում գտնվող խորդանոցում հայտնաբերված աղվեսի վերաբերյալ։

 Տեսչական մարմնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են 2 ամսական 1 էգ աղվես։

 Արտաքին զննությամբ կենդանին վնասվածքներ չի ունեցել։

 Քաղաքացու հավաստմամբ աղվեսն այգու տարածք մուտք էր գործել Հրազդանի կիրճից։

 Տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության և Երևանի տարածքային բաժինների աշխատակիցները կենդանուն տեղափոխել են շարժական վանդակ, ապա «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի տարածքում բաց թողել վայրի բնություն։