Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ավելի հեշտ է ապահովել դիմակի առկայության պահանջը քաղաքացիների համար. Արդարադատության փոխնախարար (տեսանյութ)

Ազգային ժողովի օրակարգում է արտակարգ դրության պայմաններում դիմակ ունենալու վերաբերյալ տուգանքի չափի փոփոխման օրինագիծը, որով առաջարկվում է պայման-պահանջի խախտման դեպքում սահմանել 10 հազար դրամ պատժաչափը։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով անդամ Գայանե Աբրահամյանը հետաքրքրվեց դիմակի հետ կապված տուգանման ընթացակարգերից։

«Դիմակի պահանջը վերաբերում է բաց տարածքներում անձանց մոտ ուղղակի գտնվելուն և ոչ թե կրելուն։ Որովհետև դա նպատակ է հետապնդում, երբ իր փակ տարածք անձը հնարավորություն ունենա մտնելու, որ մոտ ունենա այդ դիմակը», - նշեց հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Ըստ փոխնախարարի՝ վարչական վարույթ իրականացնող լիազոր մարմինը ոստիկանությունն է, կարևոր է նաև քաղաքում մոտ առկա է անձը հաստատող փաստաթուղթ  թե ոչ՝ տեղում արձանագրություն կազմելու տեսանկյունից։

Աբրահամյանն առաջարկեց կոչ անել քաղաքացիներին նաև անձը հաստատող փաստաթուղթ մոտներն ունենալ, որպեսզի կրկնակի գործընթաց չլինի, և՛ ոստիկանությունը մի քանի անգամ ավելի աշխատանք չիրականացնի, որը վտանգելու է նաև այս դեպքում ոստիկանների առողջությունը։

«Կարծում եմ՝ այս քննարկումները նաև անձանց տեղեկացնում են, որ անհրաժեշտություն կա անձը հաստատող փաստաթուղթ ունենալ, եթե դիմակ անձը չի կրում։ Բայց կարծում եմ՝ ավելի հեշտ է ապահովել դիմակի առկայության պահանջը քաղաքացիների համար, քան դրա բացակայության դեպքում ապահովել անձը հաստատող փաստաթուղթ», - պատասխանեց Վահե Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում