Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դիմակ չկրելու համար 10 հազար դրամ տուգանք՝ 100-ից 250 հազարի փոխարեն. Կառավարության առաջարկը (տեսանյութ)

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։

Զեկուցող Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ առաջարկվում է մեկուսացման, ինքնամեկուսացման, ազատ տեղաշարժի այլ սահմանափակումների խախտման դեպքում կիրառել ավելի մեղմ պատժատեսակ, ավելի մեղմ պատժաչափ։

«10 հազար դրամի չափով ազատ տեղաշարժման պայման-պահանջը խախտելու համար, խոսքը մասնավորապես վերաբերում է պարետի որոշմամբ սահմանված դիմակների կրման պահանջին բաց տարածքներում, որի պայմաններում գործող օրենքով տուգանքը 100 հազարից 250 հազար դրամ է», - մանրամասնեց Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում