Բացել լրահոսը Փակել լրահոսը
59b2b4df18035
A A
Պաշտոնական

Ինչպես կանխարգելել անտառային հրդեհները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

«Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհները տարվա այս ժամանակահատվածում հաճախակիանում են, ինչը պայմանավորված է օդի ջերմաստիճանի բարձրացմամբ ու տեղումների կրճատմամբ։

🏞Կարևոր է զերծ մնալ հրդեհավտանգ իրավիճակներ ստեղծելուց և կանխել կրակի հնարավոր բռնկումն ու տարածումը՝ մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառածածկ հատվածներում։

📌Անտառային հրդեհների հիմնական պատճառները մարդածին են։

Դրանք կարող են գոյանալ
🔥գյուղատնտեսական թափոնների այրման,
🔥արոտավայրերի (խոզանի) այրման,
🔥չթույլատրվող վայրերում խարույկներ վառելու
🚭ծխախոտի մնացորդները չնախատեսված վայրերում և առանց մարելու դեն նետելու պատճառով

🚨Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհները կանխելու համար անհրաժեշտ է հիշել, որ չոր խոտը, փայտը, տերևները և ծառերը հրդեհավտանգ են:

👩‍🚒Հարկ է հետևել մի շարք կարևոր կանոնների

📢1. Խարույկներից հեռու պահել ցանկացած տեսակի վառելիք, չվառել խարույկը ծառերի տակ,
վառել փոքր և վերահսկվող խարույկ,
📢2. Հեռանալիս կրկնակի ստուգել և համոզվել, արդյո՞ք ամբողջությամբ մարել եք խարույկի կրակը
📢3․ Դեռևս վառվող կրակի մնացորդները մարելու համար օգտագործել մեծ քանակությամբ ջուր
կամ ծածկել կրակը ավազի հաստ շերտով:
📢4. Հավաստիանալ, որ ծխախոտի մնացուկը ամբողջությամբ մարված է
⛔️Այն դեն չնետել և վերցնել ձեզ հետ

🌳ԿԱՐԵՎՈՐ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ

Եթե նկատել եք նոր ձևավորվող անտառային հրդեհ կամ խոտածածկ տարածքի այրում՝ պարտադիր է հետևել ներքոնշյալ կանոններին

🚒1․ Շտապ ահազանգել Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 911 հեռախոսահամարով։
💦2.Եթե կրակը չի ներկայացնում վտանգ Ձեր կյանքին և առողջությանն ու դեռ շատ չի տարածվել՝ փորձել հանգցնել այն կտորի կամ լաթի միջոցով (դա անհամեմատ ավելի արդյունավետ է, քան եթե փորձեք հանգցնել կրակը քիչ քանակությամբ ջրով)
🎽3. Եթե դուք ստիպված եք անցնել կրակի միջով, ապա ծածկեք ձեր դեմքը և բերանը խոնավ շորով: Եթե, այնուամենայնիվ, կրակը կպնի Ձեր հագուստին՝ մարեք այն պտտվելով կամ թափահարելով:
🧯4. Երբ ապահով տեղում եք գտնվում, անպայման, ահազանգեք ☎️ 911, անգամ, եթե կարծում եք, որ ինչ-որ մեկը դա արդեն արել է:

🗺Հետևենք հակահրդեհային անվտանգության կանոններին, պահպանենք բնությունը»։