Բացել լրահոսը Փակել լրահոսը
97994970_583512682307106_5405516543050121216_o
A A
Պաշտոնական

«Սիստեմա»-ի կորպորացիան տնօրենների խորհրդում առաջադրվել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը

«Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում կրկին առաջադրել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը՝ անկախ տնօրենի կարգավիճակով։ Հայաստանի երկրորդ նախագահը, ի թիվս հեղինակավոր այլ գործիչների, «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ է` 2009 թվականից։

Այդ մասին տեղեկանում ենք Քոչարյանի Ֆեյսբուքյան էջից։

«Համաշխարհային տնտեսության մեջ էական դերակատարում ունեցող «Սիստեմայի» այս քայլը վկայում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակության, կառավարման արդի մոտեցումների և նրա նկատմամբ մեծ վստահության մասին»,- նշել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Սիստեմա» ԲՖԿ-ն Ռուսաստանի տնտեսության խոշորագույն մասնավոր ներդրողներից է՝ տարբեր ոլորտներում իր ունեցած եզակի ակտիվներով։

Մանրամասները՝ https://bit.ly/369U4vV