Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

ՃՈ ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ և կիրակի

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դադարեցված գործառույթների վերսկսման կապակցությամբ՝ մայիսի 18-ից Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից ամբողջ ծավալով վերսկսվել է ծառայությունների մատուցումը: Քաղաքացիների մեծ թվով դիմումների կուտակումների պատճառով ստորաբաժանումները կաշխատեն նաև մայիսի 23-ին և 24-ին (շաբաթ և կիրակի օրերին) սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9.00-18.00, քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, զննության կայանում՝ ժամը 9.30-16.30:

Առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ քաղաքացիներին կոչ ենք անում հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, կուտակումներ չստեղծել, պահպանել սոցիալական հեռավորություն: