Բացել լրահոսը Փակել լրահոսը
_20200518_160105
A A
Հասարակություն

Նպատակս էր, որ լինի մրցակցային. Դավիթ Սանասարյանը՝ հեմոդիալիզի պարագաների գնման գործի մասին (տեսանյութ)

«Մինչ ՊՎԾ ուսումնասիրությունները դասում է եղել է երկու կազմակերպություն. մեկը պատկանել է Սամվել Ալեքսանյանին, մյուսը պատկանել է Ձեր կողմից նշված անձին (Արթուր Ասատրյան, «Դոն Պիպո» - հեղ.) քրոջ որդուն», - դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՎԵ Պետական վերահսկողության ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով հեմոդիալիզի պարագաների գնմամբ զբաղվող կազմակերպություններին։

Սանասարյանը նշեց, որ Սամվել Ադյանը իրեն ներկայացրել է, որ երկար տարիներ դաշտի քվոտավորված սպասարկել է վերոնշյալ երկու ընկերությունը։ Ըստ Նրա՝ այնպես չի եղել, որ Ալեքսանյանը ընկերությունը մասնակցել է այն հիվանդանոցի հայտարարած մրցույթին, որին մասնակցել է մյուսը, դաշտի 80 տոկոսը բաժանված է եղել նրանց միջև, իսկ մնացյալ 20 տոկոսը հիվանդանոցներ իրենց բաժիններով են սպասարկել։

Դավիթ Սանասարյանի խոսքերով՝ վերը նշված ընկերությունները, մասնակցել ու հաղթելով մրցույթներում, շուկայականից 2 անգամ բարձր գնով են վաճառել հեմոդիալիզի պարագաները և ստացել գերշահույթ։ Լրագրողի հարցին՝ որտեղից է իմացել, որ ավելի ցածր գնով առաջարկող ընկերություներ կան, ՊՎԾ լիազորությունները կասեցված պետը պատասխանեց, որ գնումների կայքից, ինչպես նաև Ադյանն է տեղեկացրել, որ կան այլ կազմակերպություններ։ «Իմ նպատակն այն էր, որ մրցույթը լինի մրցակցային, լինեն այլ կազմակերպություններ  և այլ ֆիրմաներ, որի հետևանքով գնի նվազում կլինի», - շարունակեց նա։

Խոսելով իր դեմ Ադյանի տված ցուցմունքի մասին՝ Սանասարյանն ասաց. «Գրել էր, որ «Դավիթ Սանասարյանը տեղյակ է, որ ես «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ կապ ունեմ»։ Դա, ուրիշ բան չի գրել»։

Բացի այդ, նա հիշատակեց 2019 թվականի փետրվարին Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի և ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի ՀԽ նախագահ Արթուր Վանեցյանի միջև տեղի ունեցած հանդիպման մասին՝ նշելով, որ ՊՎԾ-ն պետք է ուսումնասիրություն կատարեր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որի նախկին տնօրենն է եղել Մինասյանի հայրը՝ Արա Մինասյանը, և արդեն այդ ընթացքում այս հեմոդիալիզի պարագաների գնման հետ կապված քրեական գործն է հարուցվում։

Տեսանյութը՝ Factor.am-ի