Բացել լրահոսը Փակել լրահոսը
21712_Erevani_qaxaqapetaran_M
A A
Պաշտոնական

«Կեղծ բանկային երաշխիքների առկայության փաստը բացահայտվել է Երևանի քաղաքապետարանի գործողությունների արդյունքում»

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հրավիրում եմ լրատվամիջոցերի ուշադրությունը.

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրապարակային հայտարարություն է արել քաղաքապետարանի գնման գործընթացներին մասնակցող «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների վերաբերյալ: Պարոն Խաժակյանի առաջին գրառումը խնդրի մասին եղել է մայիսի 𝟭𝟲-ին (հղումը՝ մեկնաբանությունում):

Հայտնում ենք, որ նշված կազմակերպությունների ներկայացրած փաստաթղթերում կեղծ բանկային երաշխիքների առկայության փաստը բացահայտվել է Երևանի քաղաքապետարանի գործողությունների արդյունքում՝ Դ. Խաժակյանի գրառումից շաբաթներ առաջ, և քաղաքապետը հանձնարարել է առերևույթ իրավախախտման մասին ծանուցել իրավապահներին:

Այսպես, քաղաքապետարանի գնումների վարչությունը 𝟯𝟬.𝟬𝟰.𝟮𝟬𝟮𝟬թ. էլեկտրոնային փոստի միջոցով Ամերիաբանկ ՓԲԸ-ին ներկայացրել է «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված թվով 4 երաշխիքների պատճենները՝ երաշխիքների իսկությունը ճշտելու նպատակով, որին ի պատասխան բանկը տեղեկացրել է, որ երաշխիքները չեն թողարկվել Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից և հանդիսանում են կեղծ փաստաթղթեր:

Երևանի քաղաքապետարանը 𝟬𝟱.𝟬𝟱.𝟮𝟬𝟮𝟬թ. պաշտոնական գրությամբ հարցում է ներկայացրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բոլոր երաշխիքների մասով, ինչին ի պատասխան բանկը 𝟭𝟭.𝟬𝟱.𝟮𝟬𝟮𝟬թ. տեղեկացրել է, որ բոլոր երաշխիքները չեն թողարկվել Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից և հանդիսանում են կեղծ փաստաթղթեր:

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» Կարգի 33-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ 𝟭𝟰.𝟬𝟱.𝟮𝟬𝟮𝟬 թվականին պատվիրատուն՝ Երևանի քաղաքապետարանը, միակողմանիորեն լուծել է «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի հետ 20.04.2020 թվականին կնքված NN «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/27» և «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/41» ծածկագրերով պայմանագրերը, 𝟭𝟱.𝟬𝟱.𝟮𝟬𝟮𝟬 թվականին՝ լուծվել է Երևանի քաղաքապետարանի և «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի միջև 20.02.2020 թվականին կնքված NN «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/12» և «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/13» ծածկագրերով պայմանագրերը, նաև «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ վերջիններիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում («սև ցուցակում») ներառելու նպատակով:

Իս մինչ այդ՝ 𝟭𝟮.𝟬𝟱.𝟮𝟬𝟮𝟬-ին Երևանի քաղաքապետը իրավաբանական վարչությանը հանձնարարական է տվել՝ վերը նշված հանգամանքների մասին ծանուցել իրավապահ մարմիններին:

Ի պատասխան ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի դիտարկանը, թե քաղաքապետարանը պայմանագրերի լուծման և դրա պատճառների մասին «չի տեղեկացրել հանրությանը», հայտնում ենք, որ քաղաքապետարանը տարվա ընթացքում շուրջ 1300 գնման գործընթաց է իրականացնում, որից շուրջ 60-ի դեպքերով, օրենսդրությանն անհամապատասխանության հիմքով պայմանագրեր են լուծարվում և/կամ «սև ցուցակ» են ուղարկվում գործընթացներին մասնակցող անբարեխիղճ տնտեսվարողները: Անհրաժեշտության դեպքում ենթադրյալ հանցակազմի առկայության մասին ծանուցումներ են ուղարկվում նաև իրավապահ մարմիններին: Նմանատիպ գործընթացները բազմակի են և հանրային իրազեկման անհրաժեշտություն չեն ենթադրում»: