Բացել լրահոսը Փակել լրահոսը
51543C57-07E0-4F1D-AF65-80B13947D8C0_w1200_r1
A A
Պաշտոնական

Ամերիկայի հայկական համագումարը վրդովված է փոքրամասնությունների դեմ Էրդողանի հրաhրումներից

Ամերիկայի հայկական համագումարը համարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հռետորաբանությունը թե՛ Հայոց ցեղասպանության մի նոր ընդունում և թե՛ հայերի, հույների, քրիստոնյաների, քրդերի, ինչպես նաև այլ փոքրամասնությունների նկատմամբ տարածաշրջանում անմիջական սպառնալիքների վաղ նախազգուշացման նշան: Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգների կառավարությանը ու նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և մտահոգված մյուս բոլոր կառավարություններին հակազդել այս սպառնալիքներին և պաշտպանել անմեղ կյանքեր: Նախագահ Էրդողանի գործողությունները հրահրեցին ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի ակտիվացումը՝ որտեղ Թուրքիան ստորագրող կողմ է, և մեկ այլ ցեղասպանություն կանխելու պարտավորությունները:
 
2020թ.-ի մայիսի 4-ի COVID-19-ի վերաբերյալ ճեպազրույցի ընթացքում Էրդողանը հայտարարեց. «Մենք թույլ չենք տալիս սուրի ահաբեկչական մնացորդներ մեր երկրում»: «Սուրի մնացորդ» եզրույթը անցյալ դարի ընթացքում թուրքական իշխանությունների կողմից օգտագործվել է նվաստացուցիչ կերպով՝ իր հայ, ասորի և հույն բնակչություններին խարանելու համար: Հայոց ցեղասպանության ընթացքում ավելի քան 1,5 միլիոն հայեր զոհ գնացին, մինչ Թուրքիան վերացրեց ոչ միայն իր քրիստոնյա հայ բնակչությունը, այլև իր հույն, ասորի, քաղդեացի, սիրիակ և այլ ազգերի Օսմանյան Թուրքիայի կայսրությունում: Միացյալ Նահանգների Կոնգրեսը 2019թ.-ին ընդունեց բանաձևեր՝ վերահաստատելով ցեղասպանության կրկնությունից խուսափելու քաղաքականություններ: Պատմությունը սովորեցնում է, որ հատկապես արտակարգ իրավիճակներում առաջնորդների «շան սուլոցի» կոչերը առ ռասիզմ հանգեցնում են ողբերգական հետևանքների և մենք տեսնում ենք, որ այս պատմությունը կրկնվում է ներկայիս համաճարակային ճգնաժամի պայմաններում, երբ Նախագահ Էրդողանը հստակ փորձում է շեղել ուշադրությունը իր երկրի իրական խնդիրներից:
 
Նախագահ Էրդողանի գրգռող խոսքերը և գործողությունները նպաստում են թուրքական հասարակության շրջանում լարվածության բարձրացման և իր որոշ հայրենակիցների դրդում են Թուրքիայում հայերի և հայկական գույքի նկատմամբ ատելության հողի վրա հանցագործություններ կատարել, որոնցից վերջինը տեղի ունեցավ 2020թ.-ի մայիսի 8-ին, երբ Ստամբուլի Բաքիրքոյ թաղամասի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցին ենթարկվեց վանդալիզմի` եկեղեցին այրելու փորձի ժամանակ: Ձերբակալված կասկածյալը հայտարարեց, որ եկեղեցին այրելու իր դրդապատճառը հիմնված էր այն կեղծ կարծիքի վրա, որ հայերը «կորոնավիրուսի` ժանտախտի պատճառն էին»: Թեև ոգևորիչ է, որ Ստամբուլի փոխոստիկանապետը դիմեց Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանին «տխրություն հայտնելու» համար և որ մի կասկածյալ ձերբակալվել էր, սակայն ատելության հողի վրա այսպիսի դեպքերի նախապատվությունը զգալիորեն կախված է Թուրքիայի իշխանությունների՝ փոքրամասնությունների բնակչություններին թիրախավորող սադրիչ հայտարարություններ տարածելուց զերծ մնալուց: Թուրքիայից դուրս ապրող փոքրամասնությունների խմբերը՝ ներառյալ Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում, նույնպես սպառնալիքի տակ են այսպիսի հայտարարություններից:
 
Մենք շնորհակալ ենք բոլոր կառավարություններին և խմբերին, որոնք մշտադիտարկում են այս սպառնալիքները: Թարմացումներ կտրամադրվեն ըստ իրավիճակի զարգացման:
 
Ամերիկայի հայկական համագումար