Բացել լրահոսը Փակել լրահոսը
R3Lakc2pmoL6iGLIxOye
A A
Պաշտոնական

Շրջակա միջավայրի նախարարությունը կշարունակի աշխատել հեռավար կարգով

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

«Ելնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի տարածման կանխարգելման տրամաբանությունից, ծանրաբեռնվածությունից և մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է գործառույթներն իրականացնել հեռավար կարգով։

Շրջակա միջավայրի նախարարությունը մայիսի 18-ից ևս քաղաքացիներին հորդորում և խնդրում է սիրողական ձկնորսության համար դիմում-հայտերն ուղարկել
➡️ԱՌՑԱՆՑ⬅️ տարբերակով:

Ձեր էլեկտրոնային դիմում-հայտերը կարող եք ուղղել շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային փոստին։
? [email protected]

Սիրողական ձկնորսության դիմում-հայտի ձևաթուղթն ու անհրաժեշտ այլ տեղեկությունները կցված են սույն հայտարարությանը։
Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»։