Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌոբՔոչ
A A
Պաշտոնական

Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Աննա Դանիբեկյանի որոշումը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։ Որոշումը բաղկացած է 92 էջից։ Այդ մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից։

Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ և ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն վերաքննիչ քրեական դատարան։