Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy (7)
A A
Պաշտոնական

Մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի 351 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը, այսօրվա դրությամբ, 4823 են։

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։
 
Նոր դեպքեր՝ 351
 
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 4823
Առողջացածներ - 2019
Փաստացի բուժվողներ -2718
Ընդհանուր թեստեր - 41850
Մահվան ելքեր - 61
Մահվան ելքեր այլ պատճառով –25
 
Առողջապահության նախարարությունից հայտնում են․
 
«

Մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41850 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 351 նոր դեպք և 94 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 84 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 25 է»։