Բացել լրահոսը Փակել լրահոսը
97978127_529837217713656_6572294526981898240_o
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը կրկին հանդիպել են․ կձեւավորվի աշխատանքային խումբ

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Ինչպես գիտեք, օրեր առաջ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ հանդիպման ժամանակ քննարկել էինք քաղաքական առաջիկա համագործակցության հնարավորությունները:

Պայմանավորվածության համաձայն՝ այսօր հերթական հանդիպումն ենք ունեցել արդեն ընդլայնված կազմով: Կարեւորելով ծրագրային հիմնադրույթների համադրման միջոցով քաղաքական փոխգործակցության օրակարգի մշակումը՝ պայմանավորվել ենք «Միասնական հայրենիք» կուսակցության եւ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներից ձեւավորել աշխատանքային խումբ, որը կմշակի երկուստեք ընդունելի եւ կիրառելի համագործակցության ծրագիր»: