Բացել լրահոսը Փակել լրահոսը
98000741_3103216449725257_7590314604924764160_n
A A
Պաշտոնական

Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ «Սուր անկյուն»-ի անձնակազմն ինքնամեկուսանում է

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ Վահե Ղազարյանը։

«Ավաղ, Շամշյանի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Առողջություն և շուտափույթ ապաքինում»:

Նա նաեւ նշել է, որ հաղորդաշարի անձնակազմն ինքնամեկուսանում է․

«Թեև «Սուր անկյուն» հաղորդաշարի պատրաստման ընթացքում անձնակազմի միջև շփումները հասցված են նվազագույնի, սակայն բոլորս էլ ինքնամեկուսանում ենք»։