Բացել լրահոսը Փակել լրահոսը
88336112_1062046814180455_6266266536500002816_o
A A
Պաշտոնական

Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռի թռիչքի ժամը փոխվել է

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մայիսի 17-ին նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 17։40-ին՝ նախկինում հայտարարված 15։40-ի փոխարեն։

Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու պատրաստակամությունը, կարող են վաղվա չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից ինչպես այսօր (մինչև ժամը՝ 22։00-ն), այնպես էլ վաղը ժամը՝ 11։00-ից 13։00-ն։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զգալի թվով գրանցված քաղաքացիներ հրաժարվել են չվերթից կամ նախընտրել են տեղեկացվել հաջորդ չվերթի մասին, կապ է հաստատվել 464-ից 794-ի համարի ներքո քաղաքացիների հետ։

Հաստատաված քաղաքացիների ցուցակները փոխանցվել են ավիաընկերությանը։

На изображении может находиться: текст

На изображении может находиться: текст

На изображении может находиться: текст

На изображении может находиться: текстНа изображении может находиться: текст

На изображении может находиться: текст