Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկ
A A
Քաղաքականություն

Նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում՝ քուչեքո՞ւմ. վարչապետը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին (տեսանյութ)

«Ոչ մեկ չի արդարացնում բռնության որևէ դեպք»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներից մեկի դիտարկմանը, թե իշխող ուժը բռնությունը բացառող օրինագծեր է ընդունում, բայց բռնության ականատես ենք լինում Ազգային ժողովում, նաև երբեմն վարչապետի բառապաշարում կա բռնության արտահայտում:

Փաշինյանը շեշտեց՝ մթնոլորտի բարելավման համար բոլորս անելիք ունենք, այդ թվում՝ ինքը:

Վարչապետն անդրադարձավ նաև վերջերս ԱԺ-ում վավերացված և բուռն քննարկումների պատճառ դարձած Լանզարոտեի կոնվենցիային:

Ընդգծեց՝ սրանով ծնողներին կոչ են անում, որպեսզի երեխաների հետ հաղորդակցություն ունենան, և սեռական ոտնձգության դեպքեր լինելու պարագայում երեխաները դեպքերը ճանաչեն և իրենց ծնողներին ասեն այս մասին.

«Մանկապղծության դեպքերի տարածումը պայմանավորված է նրանով, որ պոտենցիալ մանկապիղծները վստահ են, որ դրա մասին ոչ երեխան կասի, ոչ էլ ծնողը հետաքրքված կլինի դրանով, որովհետև ընդունված չէ»:

Վարչապետը հարց բարձրացրեց՝ սեռական դաստիարակություն պե՞տք է, թե՞ ոչ:

«Նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում՝ քուչեքո՞ւմ, բիսեդկեքո՞ւմ, կողքից լսելո՞վ: Իսկ դա բերում է բարդ հետևանքների»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ սեռական գրագիտություն չունենալու պատճառով  շատերն ունեն իմպոտենցիա․ «Սսա պրոբլեմ է»,-եզրափակեց նա: