Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որքա՞ն է կազմել և ո՞ւր է ուղղվել կոռուպցիոն հանցագործությունների գծով բյուջե վերականգնված գումարը (տեսանյութ)

Պաշտոնական թվերով կոռուպցիոն հանցագործությունների գծով բյուջե վերականգնվել է 40 մլրդ, բայց իրական թիվը 105 մլն դոլար է. այս մասին առցանց մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե  վարչապետը հայտարարել է՝ կոռուպցիոն հանցագործությունների գծով բյուջե է վերականգնվել 105 մլն դոլար, մինչդեռ Դատախազության տարեկան հաղորդումներով՝ այլ՝ ավելի պակաս թվի մասին է խոսքը:

«Այդ անհամապատասխանությունն ունի շատ կոնկրետ բացատրություն: Այո, պաշտոնական թվերով այսօր էլ ես հրապարակեցի, խոսքը 40 մլրդի մասին է, որը 105 մլն դոլար չէ, այլ ավելի պակաս է, բայց վերականգնվել է ավելի քան 105 մլն դոլար: Երբ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 թե 30 մլն դոլար գումար կար, հանգամանքների բերումով  այդ 28 մլն դոլարը նվիրաբերվեց Արցախի Հանրապետությանը և օգտագործվեց ռազմական, պաշտպանական անվտանգային կարիքների համար»:

Տեղեկացրեց, որ օրինակ՝ այդ հատվածը չի վերկանագնվել այդ ընթացակարգերով, այլ պետությանն է վերադարձվել այլ ընթացակարգով: