Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Պետական կառավարման համակարգի կեսը դիմադրում է հեղափոխությանը և բարեփոխումներին» (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում վերահաստատեց իր այն պնդումները, թե պետական կառավարման համակարգի կեսը դիմադրում է հեղափոխությանը և բարեփոխումներին:

 Պնդեց՝ կոնկրետ անձնական ցանկերը էական չեն, բայց դրսևորումներ նկատելու դեպքում հետևանքները լինելու են անպայման, թեև խոսքը ներքին խուլ դիմադրությունների մասին է:

Ինչ վերաբերում է կառավարության կադրային քաղաքականությանը և դիտարկումներին, թե արդյունավետ աշխատող կադրերը հեռանում են համակարգից, վարչապետը ժխտեց, որ հենց արդյունավետ աշխատող կադրերն են լքում  համակարգը:

«Եզակի դեպքեր կարող են լինել, որ մտածելու բան կա, և այդ մարդկանց այլ աշխատանք առաջարկվի, եթե նրանք համաձայնեն»:

Ինչ վերաբերում է պնդումներին, թե կառավարությունը իր կադրային քաղաքականության, նշանակումների և ազատումների վերաբերյալ պատշաճ պարզաբանում չի տալիս, վարչապետը չհամաձայնեց՝ ասելով, որ հանրության պարզաբանումներ տրվում են.

«Նախկինում էլ է եղել դեպք, երբ պաշտոնանկության դեպքեր են եղել, և ո՞վ է ասել, որ բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ հեռանում են, ես չեմ ուզում, որ նրանք հեռանան, ուղղակի ես սովորություն ունեմ, և այդ սովորությունը երբեմն օգտագործվում է իմ դեմ, բայց ես, որպես կանոն, փորձում եմ այնպես անել, որ աշխատանքից հեռացումը լինի մարդու համար արժանապատիվ»,- ասաց նա:

Ասուլիսի ավարտին Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ հաջորդ ասուլիսը կկազմակերպվին արդեն ոչ առցանց ֆորմատով և հատուկ կանոնների պահպանմամբ: