Բացել լրահոսը Փակել լրահոսը
98214505_2602094253375168_5373054514507022336_o
A A
Պաշտոնական

Որսագողության դեպք․ 2 որսորդական զենք է առգրավվել

Բնապահպանաության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Շիրակի և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները 2020 թվականի մայիսի 14-ին որսագողության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում համատեղ ստուգայց են անցկացրել Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կրկնակտցարի (дупель) ապօրինի որսի կանխարգելման նպատակով:

 Վերոնշյալ տարածքում արձանագրվել է որսագողության դեպք. Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչներ Ա.Պ.-ի և Ռ.Մ.-ի մոտից առգրավվել են թվով 2 որսորդական հարթափող զենքեր, 1 փամփշտակալ՝ 24 փամփուշտներով:

 Վերոնշյալ դեպքի կապակցությամբ հարուցվել է վարույթ, գործը կուղարկվի իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու և իրավախախտներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

  Բնապահպանաության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ որսաշրջանից դուրս որս կատարելուց։

 Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ: