Ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել․ մի կին ձերբակալվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 11-ին, ժամը 12.30-ի սահմաններում, ոստիկանության Տաշիրի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի իրենց առանձնատնից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ, օգտվելով տանտերերի բացակայությունից, անհայտ անձը պատշգամբի դռնով մտել էր տուն, գողացել կենցաղային իրեր, հագուստ, արհեստագործական գործիքներ` տուժողին պատճառելով մոտ 150.000 դրամի նյութական վնաս:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տաշիրի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվեց, որ ապրիլի 10-ի գիշերը գողությունը կատարել է նույն գյուղի 31-ամյա մի բնակչուհի և գողոնը փոխանցել 2018թ. պատժի կրումից համաներմամբ ազատված, Պրիվոլնոյե գյուղում բնակվող 33-ամյա մի կնոջ:
Մայիսի 12-ին կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Տաշիրի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ նրանք ապրիլի 4-ից 5-ը Պրիվոլնոյե գյուղի մեկ այլ առանձնատան պատուհանի ապակին հանելով` տնից դարձյալ հագուստ ու կենցաղային ապրանք են հափշտակել` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Բերման ենթարկված կանանցից մեկը ձերբակալվել է:
Հանգամանքները պարզվում են:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: