Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս 1
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսից 1 մլն բնակչին ընկնող մահվան դեպքերի թվով ԵԽ երկրների շարքում Հայաստանը 35-րդ տեղում է

 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Կորոնավիրուսային հիվանդությունից մեկ միլիոն բնակչին ընկնող մահվան դեպքերի թվով Եվրոպայի Խորհրդի անդամ 47 երկրների շարքում Հայաստանն այս պահին զբաղեցնում է 35-րդ տեղը (մեկ միլիոն բնակչի հաշվով` 18 մահ):

Մեզ հաջորդում են Ռուսաստանը (մեկ միլիոն բնակչի հաշվով 17 մահվան ելք), Բուլղարիան և Հունաստանը (15 դեպք), Մալթան և Մոնտենեգրոն (14 դեպք)»։