Բացել լրահոսը Փակել լրահոսը
2014_Hayk_Yesayan_869577824
A A
Պաշտոնական

«TEAM. TELECOM ARMENIA»․ Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից ստեղծված ընկերությունը դիմել է լիցենզիայի համար

 Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից ապրիլի 20-ին ստեղծված «Օլնեթ» ընկերությունը վերանվանվել է «ԹԻՄ» ՍՊԸ և շուտով կսկսի հեռահաղորդակցության ծառայություններ մատուցել “TEAM. Telecom Armenia” բրենդի ներքո։ «ԹԻՄ» ՍՊԸ-ն մայիսի 13-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործում) գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիա ստանալու նպատակով, ինչպես նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային լիցենզիա ստանալու համար։

Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում այսօր գրել է Հայկ Եսայանը, մասնավորապես ասելով․ 

«Մեր ընկերությունը վերանվանել ենք «ԹԻՄ» ՍՊԸ, որը շուտով կսկսի գործել “TEAM․Telecom Armenia” բրենդի ներքո։ Արդեն դիմել ենք ՀԾԿՀ և ՀՌՀ լիցենզիաներ ստանալու համար։ Ծառայությունների բարձր որակն ապահովելու են «ԹԻՄ»-ին միացած պրոֆեսիոնալները։ Ամենակարևորն ուժեղ թիմն է»։

«TEAM. TELECOM ARMENIA»