Բացել լրահոսը Փակել լրահոսը
TASS_39751500-1589539893052 (1)
A A
Հասարակություն

Եվրոպական առաջին երկիրը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին

Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան հայտարարել է երկրում կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին, հայտնում է Reuters-ը։

«Սլովենիան կրճատել է էպիդեմիան երկու ամսում։ Այսօր Սլովենիանում էպիդեմիական վիճակը լավագույնն է եվրոպական երկրների շրջանում»,- ասել է նա։

Միեւնույն ժամանակ նշվում է, որ երկիր մուտք գործելու դեպքում պարտադիր կարանտին կպահպանվի, դեռեւս արգելված կլինեն մասսայական միջոցառումները, մարդիկ կշարունակել դիմակ կրել ու սոցիալական հեռավորություն պահպանել։ 

Համավարակի ողջ ընթացքում Սլովենիայում կորոնավիրուսի 1464 դեպք է հաստատվել, 103 հոգի մահացել է։