Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Գյումրիում իրականացվել է 149 նմուշառման հետազոտություն

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 53-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Կորոնավիրուսից առողջացածների թիվն արդեն 64 է, անցնող երկու օրում արձանագրվել է առողջացման 6 դեպք։ 26 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ։

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 245 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1472 նմուշառում, մայիսի 12-ից 14-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 149 նմուշառման հետազոտություն։