Բացել լրահոսը Փակել լրահոսը
Herd_of_Sheep_(ոչխարների_հոտ)
A A
Պաշտոնական

Նորակերտում գայլերը հոշոտել են ոչխարների հոտը

Մայիսի 15-ին, ժամը 07։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում գայլերը հոշոտել են ոչխարների հոտը․ կազմված հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների ներկայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ գայլերը ներխուժել են Նորակերտ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմ և հոշոտել կենդանիներին․ անկել է 122 ոչխար, վիրավորվել՝ 15-ը։

Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Շրջակա միջավայրի նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներին։