Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մոլերը կբացվեն, սակայն հատուկ կանոնների պահպանմամբ (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրեց պարետի որոշմամբ սահմանված տնտեսական գործունեությունը՝ արտակարգ դրության պայմաններում։ «Այն գործունեության տեսակները, որոնք դեռ կմնան սահմանափակված, ժամանակավորապես կթույլատրվի դրանց գործունեությունը բացառապես առցանց կամ հեռավար կամ առաքման միջոցով»,- նշեց Էկոնոմիկայի փոխնախարարը։

Ըստ Սիմոնյանի՝ սահմանափակված կմնան հյուրանոցային և համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունները, բայց բացառություն կլինի այն հյուրանոցային ծառայությունների համար, որոնք հյուրերի հաշվառման ռեգիստր կիրականացնեն․ հանգստյան տների կամ այլ բնակատեղիների գործունեությունը սահմանափակված չի լինի։ Բացօթյա տարածքներում հանրային սննդի կետերի գործունեության սամանափակումները նույնպես հանվում են, հանրային տրանսպորտի, մարզասրահների, մշակութային, ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումները մայիսի 18-ից հանվում են։

«Եթե նախկինում առևտրի իրականացման վայրերի աշխատանքը թույլատրվում էր միայն պարենային խանութների, դեղատների, գյուղատնտեսական արտադրանքի շուկայի մասով, ապա մայիսի 18-ից մենք կունենանք առևտրի իրականացման այն վայրերը, որտեղ օրինակ տեղակայված կլինեն՝ մոլեր, այլ տեսակի խանութներ կամ այլ տեսակի շուկաներ։ Կգործեն հատուկ կանոնների պահպանմամբ»,- ընդգծեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալը։

Հանրային տրանսպորտի գործունեության մասով՝ Վարոս Սիմոնյանը նշեց, որ հանրային տրանսպորտում կարգելի կանգնած ուղևորներով երթևեկության կազմակերպումը, իսկ եթե տրանսպորտային միջոցի երկարությունը 9 մետր է՝ կթույլատրվի, տրանսպորտի մուտքի մոտ պետք է լինեն ախտահանիչ նյութեր, պարտադիր է դիմակի և ձեռնոցների կրումը, մտնելուց առաջ պարտադիր է ախտահանել ձեռքերը։ 

Մանրամասները՝ տեսանյութում