Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի ԱՆ
A A
Պաշտոնական

Արցախում թեստավորված 33 փորձանմուշի հետազոտության արդյունքները բացասական են

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված ևս 33 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը չի հաստատվել:

Բոլոր 33-ն էլ նախօրեին հաստատված օջախի կոնտակտավոր անձիք են։

Տեղեկացնենք, որ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ ստացվել են 63 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխան, որոնց մոտ վարակը չի հաստատվել։