Բացել լրահոսը Փակել լրահոսը
1584191442-5267
A A
Հասարակություն

ԱԺ-ն առանց քվեարկության քննարկեց և ավարտեց արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու օրենքի նախագիծը

Ազգային ժողովը քննարկեց և ավարտեց Արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու օրենքի նախագիծը: Քվեարկություն տեղի չունեցավ, որովհետև կառավորության կողմից ընդունված և արդեն ուժի մեջ մտած նախագիծը Խորհրդարանը պետք է  ուղղակի ի գիտություն ընդուներ՝ քվեարկություն չանցկացնելով:

Արտակարգ դրության ռեժիմը երկարացվեց մինչև հունիսի 13-ը 17:00-ն:

Եզրափակիչ ելույթում ՀՀ փոխվարչապետ , պարետ Տիգրան ավինյանը նշեց, որ արտակարգ դրության երկարացումը ոչ ցանկալի, սակայն անհրաժեշտ որոշում էր:

Պարետը շեշտեց, որ նոր պայմաններում սովորել ապրելը անմիջականորեն կապված է մարդկանց կյանքերը փրկելու հետ:

Ես մեկ անգամ շեշտեց, որ ավելի խիստ սահմանափակումների կարող ենք վերադառնալ, եթե սահմանված կանոնները չպահպանենք:

Հիշեցնեք, որ մայիսի 18-ից ամբողջությամբ կգործի հանրային տրանսպորտը, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը և այլն: Կվերաբացվեն նաև նախակրթարանները:

Մայիսի 25-ից դիմակների կրումը կդառնա պարտադիր հանրային բաց և փակ վայրերում, դիմակ չկրողները կտուգանվեն ոստիկանության կողմից: