Հանրային միջոցառումներին մասնակցող անձանց թիվը 20-ից նվազեցվել է 5-ի. Ավինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարզասրահների, մոլերի վերաբերյալ սահմանափակումները ևս հանվում են, բայց հստակ նշված են կանոններ նրանց գործունեության վերաբերյալ և շատ շուտով պարետի որոշումը կհրապարակիվի: Այս մասին այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին:
Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց նաև՝ ի՞նչ փոփոխություններ են նախատեսված Հայաստան վերադարձած համաքաղաքացիների համար:
Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ վաղվանից է իրականացվելու փոփոխություններ և այն անձինք, ովքեր վերադառնում են՝ ինքնամեկուսացվելու են, նրանց հետ սակայն, պարետատունը մշտական կապ է պահպանելու:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցը վերաբերում էր եկեղեցուն, հետաքրքրվեց, թե ինչ փոփոխություններ է լինելու պատարագների և ժամերգությունների հետ կապված:
Ավինյանը նշեց՝ քանի որ հանրային միջոցառումներին մասնակցող անձանց թիվը 20-ից նվազեցվել է 5-ի, եկեղեցու գործունեությունը պետք է լինի այս տրամաբանության մեջ:
Սահմանփակումներով են կազմակերպվելու նաև հոգեհանգստի և թաղման արարողությունները,-հայտնեց Ավինյանը:
Քննարկումների ընթացքում հստակեցվեց, որ հանրային բաց վայրերում պարտադիր կլինի ոչ թե դիմակների կրումը, այլ քաղաքացիների մոտ դրա առկայությունը: