Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault (1)
A A
Քաղաքականություն Հասարակություն

Հայաստանում էպիդեմիան անցել է վերջին՝ երրորդ փուլին․ փոխնախարար (տեսանյութ)

Հաճախ չհայտնաբերելով վարակի աղբյուրը` հնարավոր չի լինում համաճարաբանական բոլոր միջոցառումները իրականացնել արդյունավետ։ Կառավարությունում հրավիրված ասուլիսին ասաց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը` հավելելով, որ եթե նախկինում կարողանում էին վարակի աղբյուրին հայտնաբերել, հիմա դա դժվար է։

«Մենք բոլոր ջանքերն ուղղում ենք, որպեսզի կարողանանք կառավարել էպիդեմիան, և այդ կառավարումն ուղղված է ոչ միայն այս համաճարակաբանական միջոցառումների իրականացմանը, այլև առողջապահական համակարգի բուժական հատվածի պատրաստվածության բարձրացմամբ»,- ընդգծեց փոխնախարարը։

Ըստ նրա՝ ներկայում Հայաստանում էպիդեմիան անցել է վերջին՝ երրորդ փուլին։ Թե հիվանդության պիկին հասե՞լ ենք, փոխնախարարը դժվարությամբ է նշում։

«Գնահատել՝ պիկը ե՞րբ կլինի, տարբեր մոդելներ կան, բնականաբար հաշվի առնելով տարբեր գործոնները, օրինակ՝ սահմանափակումները, բնակչության վարքագիծը, իրականացվող համաճարակաբանական աշխատանքները։ Կարող են գնահատել ու ասել, թե այդ պայմաններում երբ է պիկը հասնում, բայց, ցավոք հուսալի տվյալ չի կարող լինել»,- նշեց Լենա Նանուշյանը։

Փոխնախարարը հավելեց, որ այն պահից սկսած, երբ հատուկ վայրերում և հիվանդանոցներում վարակվածներին չեն կարողանա ապահովել բժշկական հսկողությամբ, բոլոր թեթև հիվանդներին կթողնեն տանը և կապահովեն առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հսկողությամբ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 660-ն ունի թոքաբորբ, 66-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ ծայրահեղ ծանր, 6 հոգի էլ միացված է արհեստական շնչառության սարքերին։

Մանրամասները՝ տեսանյութում։