Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրաչյա Հակոբյան
A A
Պաշտոնական

Հրաչյա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Մարինա Խաչատրյանի, Արթուր Դանիելյանի, Նարեկ Սամսոնյանի եւ Գագիկ Համբարյանի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սիրելի՜ հայրենակիցներ, ինչպես ենթադրում եմ, շատերդ գիտեք, որ վերջերս սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից ստահոդ լուրեր են տարածվում, որ ես մաքսանենգ ճանապարհով Ռուսաստանի Դաշնություն ծխախոտ եմ տեղափոխել։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել և պաշտոնապես հայտարարել, որ նշված լուրերը մտացածին են և իրականության հետ որեւէ աղերս չունեն։

Ուստի ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման նպատակով՝ հայցադիմում եմ ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Ռոբերտի Դանիելյանի, Նարեկ Բագրատի Սամսոնյանի, Գագիկ Լևոնի Համբարյանի և Մարինա Կոլյայի Խաչատրյանի՝ պահանջելով պարտավորեցնել վերջիններիս իմ պատիվը եւ արժանապատվությունը արատավորող զրպարտչական ու վիրավորական արտահայտությունների համար ՀԵՐՔՈՒՄ ՏԱՐԱԾԵԼ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ»։