Բացել լրահոսը Փակել լրահոսը
87663407_2527434184164047_2162997155772497920_o
A A
Պաշտոնական

Կոնվենցիայի դեմ խոսում են մարդիկ, որոնք որպես այդ տարիների նախարարներ՝ տվել են դրական եզրակացություն․ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ամենամեծ զավեշտն այն է, որ Մանկապղծության ԴԵՄ եւ մանկապիղծների պատիժները խստացնող կոնվենցիայի դեմ ու դրա իբրեւ վտանգների մասին այսօր ամենաշատը խոսում են մարդիկ, որոնք որպես այդ տարիների ՆԱԽԱՐԱՐՆԵՐ տվել են կոնվենցիայի ստորագրման համար ԴՐԱԿԱՆ, առանց վերապահումների եզրակացություն` նախկին Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյան (պաշտոնավարման ժամկետ` 2007- 2010 դեկտեմբեր) եւ նախկին Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար, այժմ` ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյան (պաշտոնավարման ժամկետ` 2009 մայիս-նոյեմբեր։

Ոչ միայն տվել են դրական եզրակացություն, ոչ միայն չեն նշել ՈՉ ՄԻ ՌԻՍԿ կոնվենցիայից բխող, այլ նաեւ շեշտել են, որ այն` երեխաների սեռական շահագործումից պաշտպանության գործում կարեւոր դեր կունենա եւ կզարգացնի ոլորտը։ Եթե այս մարդիկ հիմա խոսում են ռիսկերից, ապա նշանակում է, որ կա'մ այն ժամանակ են ԿԵՂԾԵԼ, կա'մ ՀԻՄԱ ԵՆ ԿԵՂԾՈՒՄ ԵՒ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ, երկու դեպքում էլ շատ վատ է։

Ցավում եմ այս արձանագրումն անելու համար, քանի որ, մեծ հարգանք էի տածում Գեւորգ Դանիելյանի նկատմամբ»։