A
A
Կորոնավիրուսի հաստատված դեպքերը՝ 3860
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը, այսօրվա դրությամբ, 3860 են։
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։
Նոր դեպքեր՝ 142
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3860
Առողջացածներ - 1572
Փաստացի բուժվողներ -2218
Ընդհանուր թեստեր - 36016
Մահվան ելքեր - 49
Մահվան ելքեր այլ պատճառով –21
Առողջապահության նախարարությունից հայտնում են․
«
Մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած, 49-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36016 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 142 նոր դեպք և 72 առողջացած։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 81 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»: