Բացել լրահոսը Փակել լրահոսը
քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Բացահայտվել է Չարենցավանում տեղի ունեցած դանակահարության դեպքը

2020 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 21:55-ի սահմաններում, Չարենցավանի բժշկական կենտրոնից  ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ հատվածի, ստորին ծնոտի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Չարենցավան քաղաքի 37-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով պարզվել է, որ 37-ամյա տղամարդը նշված վնասվածքները ստացել է համաքաղաքացու հետ կենցաղային հարցերի շուրջ  ծագած վիճաբանության ժամանակ:

Քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Չարենցավան քաղաքի 39-ամյա բնակիչ է:

2020թ. ապրիլի 29-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացել  նրան ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել է, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 ՀՀքննչական կոմիտեի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին