Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունները․ նա կալանքի տակ մնա (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  հրապարակվեց Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը:

Դատարանը մերժեց ներկայացված երեք միջնորդությունները: 

Հիշեցնենք՝ Նախորդ դատական նիստին քննարկվել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ  3 միջնորդությունները։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոց կալանավորումն ընդհանրապես վերացնելու մասին, գրավի կիրառում կամ անձնական երաշխավորություն։ Նիստին անձամբ ներկայացան և անձնական երաշխավորություն ներկայացրին Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

 Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի մայիսի 19-ին: Միևնույն ժամանակ դատավորը ընդգծեց, որ վիրահատության պատճառով Քոչարյանը երկար ժամանակ չի կարողանա նիստերին մասնակցել: