Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault (1)
A A
Քաղաքականություն

Վիճաբանություն Ալեն Սիմոնյանի ու Էդմոն Մարուքյանի միջև (տեսանյութ)

Խորհրդարանական ճեպազրույցներից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վիճաբանեցին։ Ալեն Սիմոնյանն ապացույց էր ներկայացնում, որ հեղափոխության օրերին իր նկատմամբ բռնություն է գործադրվել, ինքը վիրավորվել է, բայց ԼՀԿ-ն չի արձագանքել, իսկ Էդմոն Մարուքյանն էլ պնդում էր, որ իրենք գնացել են դեպքի վայր, տեսագրությունը կա։

Ալեն Սիմոնյանը նշեց, թե Էդմոն Մարուքյանի ներողությունն ընդունում է, և կոչ արեց ընդդիմադիր խմբակցությանը վերադառանալ բնականոն աշխատանքի։

Սակայն, պատգամավորների միջև վեճը չընդհատվեց, հակառակը։ Նրանք անդրադարձան նաև օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին։

Ալեն Սիմոնյանը շարունակեց պնդել, որ Էդմոն Մարուքյանին հետևից ոչ մեկ չի խփել, լեզվակռիվն ավելի սրվեց։  

Տեսանյութը՝ Factor.am-ի