Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրաքի նորանշանակ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մուստաֆա Աբդ Ալ Քազեմիին՝ Իրաքի Հանապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

 

«Շնորհավորում եմ Ձեզ Իրաքի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

 

Վերահաստատում եմ բարեկամ Իրաքի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը շարունակելու և զարգացնելու մեր պատրաստակամությունը։

 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, Իրաքի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և ներդաշնակություն»։