Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի ԱՆ
A A
Պաշտոնական

Արցախում նոր կորոնավիրուսի վարակ 44 հետազոտվողներից և ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորված 44 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը նրանց մոտ չի հաստատվել:

Տեղեկացնենք, որ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ թեստավորվել է 75 քաղաքացի: Մնացած 31-ի արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում: