Բացել լրահոսը Փակել լրահոսը
96780132_2589863371272865_810245318397394944_o
A A
Պաշտոնական

Մանթաշի ջրամբարում այժմ 2,1 մլն խորանարդ մետր ջուր կա կուտակված

Շիրակի մարզպետարանից տեղեկանում ենք, որ մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզի ջրամբարներում լցվածության աստիճանին, կուտակման ծավալներին և առկա հիմնահարցերին ծանոթանալու նպատակով ոլորտային պատասխանատուների հետ եղել է Մանթաշի ջրամբարում, շրջել տարածքում, զրուցել ջրամբարի տարածքում աշխատանքներ իրականացնող մասնագետների հետ։

Մանթաշի ջրամբարը գտնվում է Արագածի լանջին` 2550 մետր բարձրության վրա։ 8,2 մլն մ3 տարողությամբ ջրամբարում այժմ 2,1 մլն մետր խորանարդ ջուր կա կուտակված, որը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 0,25 մլն մետր խորանարդով։ Տիգրան Պետրոսյանը կարևորել է ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը և ջրի կուտակման ծավալների մեծացումը, որը հնարավորություն կտա տարածաշրջանում ոռոգման հարցում խնդիրները բացառել։

Շիրակի մարզպետը եղել է նաև Արթիկի ջրամբարի տարածքում, մարզպետին են ներկայացվել ջրամբարի վերագործարկման դեպքում շրջակա չորս գյուղերի գյուատնտեսության զարգացման հեռանկարները։

Մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են նաև Արթիկում, անդրադարձ է կատարվել հեղեղատարների մաքրման աշխատանքներին, մարզպետը ծանոթացել է ենթակառուցվածքներին, հետաքրքրվել հիմնահարցերով՝ կարևորելով զարգացման հնարավոր ծրագրերի իրականացումը։