Բացել լրահոսը Փակել լրահոսը
96394403_3318713931494287_1383194569864118272_o
A A
Պաշտոնական

Նոր բնակարանների վկայագրեր՝ զինծառայողներին

Մայիսյան Եռատոնի կապակցությամբ բանակի հրամանատարության կողմից գեղեցիկ անակնկալի են արժանացել հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները: Բանակի հրամանատարի կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալն ու միավորման հրամանատարը մայիսի 10-ին վերջիններիս են հանձնել նոր բնակարանների վկայագրերը:

Նախքան բնակարանամուտը՝ միջոցառման մասնակիցները, սահմանափակ կազմով, հարգանքի տուրք են մատուցել գետավանցի զոհված ազատամարտիկների հիշատակին:

Նշենք նաև, որ բնակարանային շինարարության ծրագիրը այս հատվածում կկրի շարունակական բնույթ և էական խթան կհանդիսանա ծառայության որակական ցուցանիշների բարելավման առումով:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն