Բացել լրահոսը Փակել լրահոսը
96295961_728463191227721_5930897335201562624_n
A A
Պաշտոնական

Կտրուկ ավելացել է ժամանակավոր կասեցման ենթարկվող տնտեսվարողների թիվը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են, թե ո՞ր պահից է արգելվում տնտեսվարողի գործունեությունը, երբ առկա է պարետի որոշումը։

ՀՀ պարետի որոշմամբ` տնտեսվարողի գործունեությունը ժամանակավոր կասեցվում է տեղեկացման պահից, երբ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչը ներկայացնում է տեղեկացման թերթիկ։

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը պետք է ապահովի այս որոշման մասին տեղեկացումը, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանն ապահովի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Պարետի նոր որոշմամբ` ևս 52 ընկերության արգելվեց գործունեության ծավալումը։

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը մայիսի 10-ին որոշում է ստորագրել, որով 24 ժամով արգելվել է տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը` հիմք ընդունելով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումները։

Վերջին օրերին կտրուկ ավելացել է ժամանակավոր կասեցման ենթարկվող տնտեսվարողների թիվը` հասնելով շուրջ 260-ի։