Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՎՏԲ
A A
Հասարակություն

Քաղաքացին մտել է «ՎՏԲ» բանկ, սպառնալիքներ հնչեցրել (տեսանյութ)

Մի քաղաքացի մտել է «ՎՏԲ» բանկ ու սպառնալիքներ հնչեցրել։ «Ա1+»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը։ 

Ջանոյանի խոսքերով՝ ահազանգը ստացել են «ՎՏԲ» բանկի Նոր Նորքի 9-րդ զանգվածի մասնաճյուղից։ 

«Մի քաղաքացի մտել է բանկ, սպառնալիքներ է հնչեցրել, որից հետո հեռացել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ, դեպքի հանգամանքները պարզվում են, քննություն կկատարվի»,- նշեց Ոստիկանության մամուլի խոսնակը։

Տեսանյութը՝ Factor.am-ի