Բացել լրահոսը Փակել լրահոսը
96761740_251020065953696_81116298540482560_n
A A
Հասարակություն

«Պարտավոր եք մեր տրամաբանական հարցերին պատասխանելու»․ ակցիա Կենտրոնական բանկի մոտ (տեսանյութ)

«Ոչ բանկային թալանին» նախաձեռնության անդամներն այս պահին Կենտրոնական բանկի մոտ են։

Նրանք հավաքվել են իրենց դժգոհությունը հայտնելու բանկային համակարգի բարձր տոկոսների, տոկոսների վերանայումների, առանց կողմերին տեղյակ պահելու, պայմանագրային դրույթներին ոչ լիարժեք ծանոթացնող վարկային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ։ Նախաձեռնությունը Կենտրոնական բանկին է մեղադրում «վաշխառու բանկային, վարկային կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ»։

Նախաձեռնության անդամ Մանուել Մանուկյանը ցանկանում էր միայնակ ներս մտել, սակայն մայթին կանգնած ոստիկանները թույլ չտվեցին։ «Դուք պարտավոր եք ներքև իջնելու և մեր տրամաբանական հարցերին պատասխանելու»,- կոչով դիմեց Մանուկյանը ԿԲ-ի դիմաց։

Նախաձեռնությունը նաև 3 օր առաջ ստորագրահավաք էր կազմակերպել։ Այժմ սպասում են ստորագրություններով թուղթը  (իրենց խոսքերով՝ շուրջ հազար ստորագրությամբ) փոխանցել ԿԲ որևէ ներկայացուցչի։ 

Քիչ անց նրանց մոտեցավ ԿԲ ներկայացուցիչն, ու թուղթը փոխանցեցին նրան։ Հավաքի մասնակիցները հանդիպում են պահանջում ԿԲ նախագահի հետ։