Բացել լրահոսը Փակել լրահոսը
koronavirus_mer
A A
Հասարակություն

Ինչ են ցույց տալիս ձեռքի ախտահանիչ միջոցների և դիմակների գների մոնիտորինգի արդյունքները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է երեք խոշոր դեղատնային ցանցերում՝ «Նատալի ֆարմ», «Վագա ֆարմ» ՍՊԸ-ներում և  «Ալֆա ֆարմ» ՓԲԸ-ում,  ձեռքի ախտահանիչ միջոցների և բժշկական դիմակների գների մոնիտորինգի արդյունքները  ընթացիկ տարվա մարտի 16-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում: 

Համաձայն  արձանագրված տվյալների՝  ձեռքի ախտահանիչ միջոցները (100 մլ) վերոնշյալ ժամանակահատվածում վաճառվել են 740-990 դրամով, դիմակի գինը կազմել է 200 –250 դրամ: Գները հիմնականում կայուն են եղել:


ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության

պետական հանձնաժողով