Բացել լրահոսը Փակել լրահոսը
MIED-e1565605145250
A A
Հասարակություն

ՄԻԵԴ-ը հաղորդակցել է երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ գանգատը

ՄԻԵԴ-ը հաղորդակցել է Ռուզաննա Տեր-Վարդանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը՝ երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանն է հաղորդակցել Ռուզաննա Տեր-Վարդանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գանգատը։

Դիմումատուն իր գանգատում բարձրացրել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատություններիպաշտպանության» մասին Կոնվենցիայի 8-րդ, 6-րդ և 13-րդ հոդվածների հնարավոր խախտումների հարց։

Գանգատը մասնավորապես վերաբերվում է անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի համատեքստում պաշտպանվող երեխայի լավագույն շահերին, երեխայի շփման, տեսակցության իրավունքներին։ Դիմումատուի նշված իրավունքների շարունակաբար խախտման արդյունքում, վերջինս զրկված է եղել երեխային տեսնելու և շփվելու իր իրավունքից։

Գործով Եվրոպական դատարանը ՀՀ կառավարության է առաջադրել բարձրացված հոդվածների հնարավոր խախտման վերաբերյալ հարցեր: Նշենք, որ գործը երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՀՀ կառավարությանն հաղորդակցված առաջին ՄԻԵԴ գանգատն է։

Գործով Դիմումատուի շահերը ներկայացրել են փաստաբաններ Արա Ղազարյանը և Աշխեն Դաշյանը: 

Մանրամասներն այստեղ