Բացել լրահոսը Փակել լրահոսը
99E62786-AF23-45B7-BBD3-72961ECBEB0B_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Կորոնավիրուս․ Սպիտակ տան առաջնագծի անդամները ինքնամեկուսացման մեջ են (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

Կորոնավիրուսի դեմ պայքարող Սպիտակ տան առաջնագծի անդամները ինքնամեկուսացման են ենթարկվել վիրուսով վարակված անձի հետ շփման հետևանքով:

Ինքնամեկուսացված անձանցից է Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտից դոկտոր Էնթոնի Ֆաուչին, ով հանրաճանաչ է դարձել կորոնավիրուսի մասին պարզ կերպով և ուղիղ բացատրություններ տրամադրելով: Ֆաուչիի համալսարանի տվյալների համաձայն նրա թեստի պատասխանը եղել է բացասական, սակայն նա կրկին կթեստավորվի:

Ինքնամեկուսացման է ենթարկվել նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն դոկտոր Ռոբերտ Ռեդֆիլդը, ով մոտակա երկու շաբաթների ընթացքում տնից է աշխատելու:


Սննդի եւ դեղերի կենտրոնի հանձնակատար դոկտոր Սթիվեն Հանը նույնպես ինքնամեկուսացման մեջ է գտնվում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփման արդյունքում: Նրա թեստի պատասխանը նույնպես եղել է բացասական:

Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը հայտնել էր, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի մամլո քարտուղար Քեիթի Միլլերի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը: Քեիթի Միլլերը Սպիտակ տան ներգաղթի հարցերով խորհրդական Սթիվեն Միլլերի կինն է:

Այս լուրից հետո, վարչակազմի ավագ անդամներից մեկը շեշտել է, որ ո՛չ փոխնախագահը, ո՛չ էլ նախագահը վերջին ժամանակներս չեն առնչվել Միլլերի հետ:

Հիշեցնենք նաև, որ անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է նաև Դոնալդ Թրամփի անձնական սպասավորը: