Բացել լրահոսը Փակել լրահոսը
կոկ
A A
Հասարակություն

Տավուշում սուտ տեղեկատվություն է տարածվում․ ԿՈԿ Սիստեմ ՍՊԸ

Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի, հարկ է համարում իր համակողմանի և փաստարկված պատասխանը տարածել, կապված վերջին օրեին և այսօր՝ մայիսի 10-ին Ընկերությանը պատկանող և  Տավուշի մարզում գործող ՓՀԷԿ-ի գործունեության դեմ անհիմն բողոքներ և ակցիաներ կազմակերպած Հեքիաթ ռեստորանային համալիրի սեփականատիրոջ ակնհայտ կեղծ տեղեկությունների վերաբերյալ: Ընկերության հաղորդագրությունը ստորև․

 

ԿՈԿ ՍԻՍՏԵՄ ՍՊԸ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Արդեն տևական ժամանակ է, որ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գտնվող Հեքիաթ համալիրի սեփականատեր Սամվել Մատինյանի կողմից ակնհայտ դիտավորությամբ սուտ տեղեկատվություն է տարածվում ԿՈԿ Սիստեմ ՍՊԸ-ին պատկանող և Տավուշի մարզում գործող ԿՈԿ ՓՀԷԿ-ի գործունեության մասին:

Նշյալ անձը սույն թվականի մայիսի 7-ին և նաև այսօր՝ մայիսի 10-ին տարբեր լրատվամիջոցներով փորձում է տարածել ակնհայտ սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որոնք իրենց մեջ պարունակում են զրպարտության, ինչպես նաև  անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման հատկանիշներ: Մասնավորապես Մատինյանը, այն բանից հետո երբ Աղստև գետը հորդառատ անձրևների պատճառով վարարել է, և անգամ Դիլիջանի վարչական շրջանում ողողել է  ճանապարհը, քշել տարել մերձակայքում կայանված ավտոմեքենան, ինչի մասին կա նաև ԱԻՆ հաղորդագրությունը, փորձ է անում բնական աղետը կապել ՓՀԷԿ-ի գործունեության հետ՝ ստեղծելով անընդունելի լարվածություն և ներկայացնելով ակնհայտ սուտ տեղեկատվություն փորձում է ապակողմնորոշելով եղելությանն ու իրականությանն անծանոթ մարդկանց:

Եվս մեկ ավելորդ անգամ հարկ ենք համարում շեշտել, որ Մատինյանի բողոքները և լրատվամիջոցների ուշադրությունն իր կողմը հրավիրելու քայլերը միտումնավոր իրականացվել է ճիշտ այն ժամանակ, երբ երկարատև և հորդառատ տեղումներից հետո Աղստև գետը վարարել է, տեղի է ունեցել ջրի մակարդակի բնական բարձրացում, ինչի հետ որևէ առնչություն չունի և չէր էլ կարող ունենալ Կոկ Սիստեմ ՍՊԸ-ին պատկանող ՓՀԷԿ-ը: Իսկ վերջինիս կողմից արվող պնդումները, թե ջրի բարձրացումն իրակացվել է ՓՀԷԿ-ի կողմից, միանգամայն սուտ պնդումներ են և ՓՀԷԿ-ում տեղադրված համապատասխան սարքերը հնարավորություն են տալիս ապացուցելու, որ  անգամ 1սմ նիշի բարձրացում տեղի չի ունեցել ՀԷԿ-ի գործունեության պատճառով:

«Գործարարի» կողմից ներկայացվող այն տվյալները, թե ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի նիշի բարձրությունը չի համապատասխանում նախագծով և թույտվությամբ նախատեսված չափերին չի համապատասխանում րականությանը, ակնհայտ կեղծ տեղեկատվություն է նաև այն, որ ՓՀԷԿ-ը թույլատրելիից ավել էլեկտրաէներգիա է ստանում, բացի այդ վերջինիս կողմից արվել են Ընկերության գործարար համբավն արատավորող մի շարք հայտարարություններ, ուստի հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ փաստական հիմքերը,

  1. Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր հաայնքի 13 փողոց 2 հասցեում(նշված հասցեում գտնվում է Կոկ ՓՀԷԿ-ի շենքը) գտնվող անշարժ գույքը կառուցապատման իրավունքով՝ իր պարտավորությունների հետ միասին գնել է ԴԱՎՍԵՐ ՍՊԸ-ից դեռևս 2015թ. օգոստոսի 5-ին: Կառուցապատման իրավունքով անշարժ գույքն իրենից ներկայացնում է 0.04 հա հողամսից/ջրային, հողամասի կառուցապատման իրավունք/: Տեղեկացնենք նաև, որ նշված անշարժ գույքի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը կատարվել է 25.02.2014թ.-ին, իսկ կառուցապատման իրավունքը գրանցվել է 07.06.2013թ.:
  2. Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի 13 փողոց 1 հասցեում (նշված տարածքի վրա կառուցված է Կոկ ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցը/պատվար/) գտնվող անշարժ գույքը կառուցապատման իրավունքով՝ իր պարտավորությունների հետ միասին գնել է ԴԱՎՍԵՐ ՍՊԸ-ից 2015թ. օգոստոսի 5-ին: Կառուցապատման իրավունքով անշարժ գույքն իրենից ներկայացնում է 0.042 հա հողամասից/ջրային, հողամասի կառուցապատման իրավունք/: Նշված անշարժ գույքի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը կատարվել է 13.06.2013թ.-ին:
  3. Դեռևս 25.04.2013 թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմտեն ՀՀ Տավուշի մարզպետի գրությանն ի պատասխան տեղեկացրել է, որ Լուսաձոր համայնքի վարչական սահմաններում փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով ջրային հողերից հողհատկացում կատարելու վերաբերյալ առարկություններ չունի:
  4. Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն ջրօգտագործման թույլտվություն ստացել է 28.12.2015թ-ին, այնուհետև' համապատասխան կարգով' 09.2017թ ձեռք է բերել ջրօգտագործման թույլտվություն ՀԷԿ-ի շահագործման համար, որից անգամ մեկ քայլ շեղում չի իրականացրել շահագործման օրվանից առ այսօր:
  5. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ստացված 16.03.2016թ, լիցենզիայի համաձայն Ընկերությունն ունի 973 կՎտ հաշվարկային հզորություն, սակայն դեռևս երկու տարի առաջ ընդառաջելով վերոնշյալ համալիրի սեփականատիրոջ խնդրանքներին կատարվել է լիցենզիայով հատկացված հզորության 25 տոկոսի իջեցում, ինչի արդյունքում Ընկերությունը կրել է տնտեսական էական վնասներ: Անգամ քաջատեղյակ լինելով այս հանգամանքին համալիրի սեփականատերը շարունակում է ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածել այն մասին, թե իբր ՓՀԷԿ-ը նախատեսվածից շատ էլեկտրաէներգիա է արտադրում:
  6. Ինչ վերաբերում է Մատինյանի կողմից արվող պնդումներին, թե ՓՀԷԿ-ի շինարարությունը իրականացվել է «ճարտարապետանախագծային կոպիտ խախտումներով» հարկ ենք համարում նշել, որ Կոկ Սիստեմ Ընկերությունը 05.04.2016թ. ստացել է շինթույտվություն ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի 13 փողոց 1 հասցեում գտնվող 420 քմ հողատաևածքի վրա գլխամասային հանգույց կառուցելու համար: 2017թ-ին արդեն հաստատվել է ավարտական ակտը, համաձայն որի ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի 13 փողոց 1 հասցեում ավարտվել է ԿՈԿ ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի շինարարությունը և պատրաստ է շահագործման և համապատասխանում է 05.04.2016թ. շինթույտվության: Վերոնշյալ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումն էլ իրականացվել է օրենքի տառին համապատասխան, և ցավում ենք, որ ներկայացվող չհիմնավորված պնդումներով նաև անուղղակի կերպով մեղադրանք է ներկայացվում  ՀՀ պետական այն մարմիններին, որոնք տվել են շինթույլտվություն և հետագայում նաև գրանցել անշարժ գույքը:
  7. 2019թ. թվականի ապրիլ ամսին Հեքիաթ համալիրի սեփականատիրոջ պահանջով Տավուշի մարզպետարանը հանձնարարել է Լուսաձոր համայնքին իրականացնել համապատասխան փորձաքննություն- չափագրում Կոկ Սիստեմ ՍՊԸ-ի նախագծի, շինթույտվության և կադաստրային գրանցման օրինականությանը համապատասխանության վերաբերյալ: Անկախ փորձագետի կողմից իրականացված փորձաքննության արդյունքում ևս մի ավելորդ անգամ հաստատվել է, որ Կոկ Սիստեմ ընկերությանը պատկամող ՀԷԿ-ի ջրամբար(տղմազտարանը) ամբողջովին համապատասխանում է չափագրումներին, ճարտարապետանախագծային որևէ շեղում չի հայտնաբերվել, ինչի վերաբերյալ համապատասխան գրությունը ներկայացվել է ՀՀ Տավուշի մարզպետին:
  8. Նկատենք, որ ի տարբերություն Կոկ Սիստեմ Ընկերության, որն իր ողջ գործունեությունն իրականացրել և իրականացնում է օրենքի տառին համապատասխան, Հեքիաթ համալիրի սեփականատերը կատարել է ինքնակամ կառուցապատում` առանց համապատասխան շինթույլտվության և փորձաքննության, որի համար էլ տուգանվել է համապատասխան պետական կառույցների կողմից: Ավելին՝ նշյալ կառուցը չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին, հաշվի առնված չէ այն պարզ հանգամանքը, որ Աղստև գետը բնական վարարումների ժամանակ ըստ Հիդրոմետ ծառայության տվյալների ունենում է մակարդակի առնվազն 2 և ավելի մետր բարձրացում, ինչը պարտավոր է հաշվի առնել գետափնյա ցանկացած կառույց: Իսկ տվյալ ինքնակամ կառույցի դեպքում անզեն աչքով էլ տեսանելի է, որ վերջինիս բարձրությունը գետի մակարդակից և բնական հոսքից 1 մետրից էլ ցածր է:

Կոկ Սիստեմ Ընկերությունը պատրաստակամ է վերը նշված տեղեկատվության վերաբերյալ ներկայացնել բոլոր փաստական հիմքերը, այն դեպքում, երբ իքնակամ կառույցի սեփականատերն իրեն թույլ է տալիս չփաստագրված և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ տարածել, որոնք ակնհայտորեն արատավորում են Ընկերության գործարար համբավը: Բացի այդ նմանատիպ շանտաժային մեթոդներով, տարբեր միջնորդություններով տվյալ անձի կողմից ՓՀԷԿ-ի սեփականատերերին առաջարկվել է տարածքը վաճառել շուկայականից տասնապատիկ բարձր գնով:

Ցավում ենք, որ անգամ այն բանից հետո, երբ սեփական տնտեսական կորուստների հաշվին ԿՈԿ Սիստեմ ՍՊ Ընկերությունը գնացել է որոշակի զիջումների, որից հետո ձեռք է բերվել նաև փոխադարձ համաձայնություն, Հեքիաթ համալիրի սեփականատերը շարունակում է անհիմն բողոքը, որում մենք տեսնում ենք ակնհայտ դիտավորություն և խոչընդտում Ընկերության տնտեսական բնականոն գործունեությանը: Եվս մեկ անգամ փաստում ենք, որ Սամվել Մատինյանի կողմից լրատվամիջոցներով տարածվող և վերջինիս կողմից  նկարագրվող իրավիճակն ակնհայտ սուտ է և ոչ մի աղերս չունի իրականության հետ:

Հարկ ենք համարում նաև շեշտել, որ վերոնշյալ խնդրի հետ կապված այժմ ընթանում է դատական պրոցես, և ակնհայտ է, որ ինքնակամ կառուցապատում իրականացրած Հեքիաթ համալիրի սեփականատերը նման գործելակերպով, շանտաժի տարբեր գործիքների կիրառությամբ նաև փորձում է ճնշում գործադրել դատական պրոցեսի վրա, խոչընդոտել արդար և օրինական քննությանը:

 

ԿՈԿ ՍԻՍՏԵՄ ՍՊԸ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ