Բացել լրահոսը Փակել լրահոսը
shamsyan
A A
Հասարակություն

Նախկին պատգամավորի ՀԷԿ-ի դեմ բողոքող գյուղացիները ճանապարհը բացել են ․ Shamshyan.com

Այսօր Տավուշի մարզում լարված իրավիճակ է եղել։ shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Խաշթառակ և Լուսաձորի գյուղերի բնակիչները փակել են Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, պահանջում են հանդիպում մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։ Բողոքի ակցիան Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին պատկանող ՀԷԿ-ի շահագործման դեմ է։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մարզային ոստիկանության պաշտոնյաների հետ հանդիպումից ու բանակցություններից հետո բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնել են բացել ճանապարհը։ Բնակիչներին խոստացել են, որ խնդիրը կուսումնասիրվի։ Հակառակ դեպքում նրանք պատրաստ են կրկին փակել ճանապարհն ու նույնիսկ գիշերել տեղում։


Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում